ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել բոլորը

«Բարի տնակ»-ի կառուցման համար անհրաժեշտ են աջակիցներ

 

Յուրաքանչյուր ուրբաթ Վարդուհին  8- ամյա որդուն հատուկ կարիքներով երեխաների դպրոցից տանում է տուն: Աուտիզմի ախտանշաններն Իսմայիլի մոտ սկսել են դրսևորվել 2 տարեկանից: Ժամանակի ընթացքում ի հայտ են եկել վարքային առանձնահատկություններ:

 

Վարդուհին նեղսրտում է՝ Հայաստանում թե՛ պետական քաղաքականությունը, թե՛ հասարակությունը ստեղծում են այնպիսի միջավայր, որտեղ հատուկ կարիքներով երեխաների ծնողների համար միակ այլընտրանքը մնում է երեխայից հրաժարվելը: Նման քայլի չգնալ՝ Վարդուհուն օգնել է «Բարի մամա» հասարարական կազմակերպությունը:

 

«Բարի մամա» -ն շուտով կստեղծի իր ներառական կենտրոնը՝ «Բարի տնակ»-ը, որի կառուցման գաղափարն այժմ իրականացման փուլում է։

 

«Բարի տնակ» նախագիծն իրականացնելու գործում ներդրում ունի նաև «Հանրային դիվանագիտություն» հասարարական բարեգործական կազմակերպությունը, որի ֆինանսական աջակցությամբ ձեռք է բերվել անհրաժեշտ տարածք:  «Բարի տնակ»-ը վերջնական տեսքի բերելու համար անհրաժեշտ են նոր ներդրումներ: