ՆԱԽԱԳԾԵՐ

Տեսնել բոլորը

Գիդ-զբոսավարների դպրոցը հրաժեշտ տվեց առաջին շրջանավարտներին

 

 

Ոչ միայն գիտելիք, այլեւ գործիքակազմ՝ աշխատանքում կիրառելու համար: «Հանրային դիվանագիտություն» բարեգործական ՀԿ-ի Գիդ-զբոսավարների դպրոցը մասնագիտական կյանք ճանապարհեց առաջին շրջանավարտներին: Երկամսյա անվճար դասընթացների շրջանակում ապագա զբոսավարները ձեռք բերեցին համակողմանի եւ խոր գիտելիքներ զբոսաշրջության ոլորտում, ծանոթացան ոլորտի առանձնահատկություններին ու նրբություններին, ինչպես նաեւ ստացան տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն:

«Զարկ տուրիզմին» ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների լավագույն շրջանավարտներն աշխատանքի կտեղավորվեն զբոսաշրջային գործակալություններում: