ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ

Տեսնել բոլորը

«Հանրային դիվանագիտության» դպրոցում սեպտեմբերի 14 եւ 15-ին ընդունելության քննություններ էին

 

«Հանրային դիվանագիտության» դպրոցում սեպտեմբերի 14 եւ 15-ին ընդունելության քննություններ էին: Դպրոցն ընտրում էր իր «երրորդ սերնդի» ուսանողներին: «Հանրային դիվանագիտության» դպրոցի ընդունելության կարգը, ինչպես եւ դասավանդման մեթոդը, եւս «նոր սերնդի են»: Ընդունող հանձնաժողովի համար ամենակարեւորն ուսանողի ընդհանուր զարգացվածությունն է, որն էլ փորձում են պարզել անկաշկանդ ու անմիջական զրույցի միջոցով:


Դպրոցում սովորելու հայտ էին ներկայացրել 80-ից ավելի դիմորդներ: Ընդունող հանձնաժողովին սպասում էր բարդ ընտրություն՝ լավագույներից ընտրել լավագույներին: Այս անգամ լավագույները 28-ն էին: