ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ

Տեսնել բոլորը

Դավիթ Գրիգորյանի վարպետության դասը՝ «Հանրային դիվանագիտության» դպրոցի ուսանողների համար

 

Նախեւառաջ պետք է հստակորեն գիտակցել, թե ինչ եք ուզում. հենց բացահայտեցիք՝ կունենաք հստակ քարտեզ, թե ինչպես դրան հասնել: Լրագրող, հաղորդավար, դերասան Դավիթ Գրիգորյանը նաեւ խորհուրդ է տալիս՝ երբեք «ոչ» չասել: «Ամեն անգամ երբ «ոչ» եք ասում՝ բախվում եք բետոնե պատին: Դուք երբեք չեք իմանա, թե ինչ կա այդ պատից այն կողմ, իսկ եթե «այո» եք ասում ու այդ դռնով ներս մտնում, հաջողեք, թե ոչ, գոնե կիմանաք, թե ինչ կա այնտեղ»,-ասում է նա:

 «Անձնական ռեսուրսների կիրառումը մեդիա ոլորտում» թեմայով վարպետության դասը Դավիթ Գրիգորյանն անցկացրեց «Հանրային դիվանագիտության» դպրոցի ուսանողների համար: