ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ

Տեսնել բոլորը

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի դասը՝ «Հանրային դիվանագիտության» դպրոցի ուսանողների համար

 

Մի քանի տարի անց տեղեկատվական տեխնոլոգիաներ եզրույթն այլեւս չի կիրառվելու: Ինչպես նկատում է մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ ՏՏ դադարել է առանձին երեւույթ լինել եւ մտել է ամեն տեղ: «Այն իր հետ բերել է երկու կարեւոր երեւույթ՝ սոցիալական ցանցերը, որը շատ լայն հասկացություն է, երկրորդը՝ շարժական տեխնոլոգիաները՝ մոբայլը, որը մեզ «մտցրել» է ցանց 24/7 ռեժիմով»,-ասում է մեդիա փորձագետը:


Սամվել Մարտիրոսյանն ընդգծում է՝ այս զարգացման դեմն առնելը հնարավոր չէ, բայց պետք է դրա բացասական ազդեցությունը գիտակցել եւ դրա դեմն առնել: «Ինձ համար ամենաբացասական երեւույթն այն է, որ բակերում երեխա չկա»,-նշում է նա: