ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ

Տեսնել բոլորը

«Հանրային դիվանագիտության» դպրոցի ուսանողների մասնակցությամբ քննարկում՝ նվիրված Հայաստան-Իսրայել հարաբերություններին

 

 

«Անալիտիկոն» վերլուծական ամսագրի 10-րդ համարում տպագրվել էր «Ավետյաց երկրի հետ Հայաստանի բարեկամանալու ժամանակը» հոդվածը՝ նվիրված Հայաստան-Իսրայել հարաբերություններին: Հենց այս թեմայով էլ օրերս կազմակերպվել էր հանդիպում-քննարկում հոդվածի հեղինակ՝ Սլավոնական համալսարանի Համաշխարհային քաղաքականության Միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, դեսպան Արման Նավասարդյանի, ամսագրի գլխավոր խմբագիր Գագիկ Բաղդասարյանի եւ «Հանրային դիվանագիտության» դպրոցի ուսանողների միջեւ:


Քննարկմանն անդրադարձ եղավ Հայաստանի եւ Իսրայելի աշխարհաքաղաքական, տնտեսական շահերին, նպատակներին և երկու երկրներում հանրության վերաբերմունքին ու արձագանքին, ինչպես նաեւ հարաբերութունների զարգացման հեռանկարներին և նպատակահարմարությանը։ Երկրների միջև իբրեւ գործակցության կարևոր եւ հեռանկարային ոլորտներ առանձնացվեց բժշկությունը, գյուղատնտեսությունը և ռազմարդյունաբերությունը։


Ուսանողները, հաշվի առնելով նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության բազմավեկտոր առանցքը և նպատակը՝ դրականորեն արտահայտվեցին Իսրայելի հետ հարաբերությունների խորացման եւ զարգացման վերաբերյալ։ Այս համատեքստում կարևորվեց նաեւ բազմավեկտոր ուղղություններով հավասարակշիռ քաղաքականության իրականացումը՝ ելնելով Հայաստանի պետական եւ ազգային շահերից:


Քննարկման արդյունքում «Հանրային դիվանագիտության» դպրոցի ուսանողները ստացան առաջարկություն՝ ամբողջովին հեղինակել «Անալիտիկոն» վերլուծական ամսագրի առաջիկա համարներից մեկը: