ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ

Տեսնել բոլորը

Արեւելագետ Արմեն Պետրոսյանի դասախոսությունը՝ «Հանրային դիվանագիտության» դպրոցի ուսանողների համար

 

Քարոզչական մեխանիզմները մերօրյա աշխարհում հակամարտությունների ձեւավորման եւ զարգացման գործում առանցքային դեր ու նշանակություն ունեն: Արեւելագետ Արմեն Պետրոսյանն ընդգծում է՝ ներկայում առկա որոշ հակամարտություններ աճել են ու հասել նման մակարդակի նախեւառաջ քարոզչական մեխանիզմների կիրառման հետեւանքով:

«Քարոզչամիջոցների գործիքակազմը բավական լայն է. դրանց շարքում են ոչ միայն ԶԼՄ-ները, այլեւ սոցցանցերը եւ այլն: Ժամանակակից աշխարհում տեղեկատվական միջոցների հնարավորություններն ավելի են մեծացրել քարոզչամեքենայի դերն ու նշանակությունը»,-ասում է բանախոսը:

Արեւելագետ Արմեն Պետրոսյանը «Քարոզչական մեխանիզմների դերը ժամանակակից միջազգային հակամարտություններում» թեմայով դասախոսություն ունեցավ «Հանրային դիվանագիտության» դպրոցի ուսանողների համար: