ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ

Տեսնել բոլորը

Միջազգային հարաբերություններում որեւէ մեկը մյուսին չի հռչակել «ոստիկան»

 

Միջազգային հարաբերությունները շատ խճճված են եւ շատ բազմաշերտ: Միջազգային հարաբերություններում դժվար է օբյեկտիվություն պահել: ՄԱՀՀԻ-ի ասոցացված փորձագետ, քաղաքագետ Գեւորգ Մելիքյանը «Հանրային դիվանագիտություն» դպրոցի ուսանողների համար անցկացրեց վարպետության դաս՝ «Հանրային դիվանագիտություն թեմայով»:

Ինչպե՞ս են շփվում պետությունները եւ ինչի՞ նման են այդ հարաբերությունները: Ինչո՞վ են տարբերվում պետության ներսում մարդկանց միջեւ հարաբերությունները՝ պետությունների միջեւ հարաբերություններից: «Հաճախ ասում են՝ պետությունները նման են մարդկանց, պետությունների հարաբերությունները նման են մարդկանց հարաբերություններին: Իրականում, դա այդպես չէ»,-նշում է Գեւորգ Մելիքյանը:

Փորձագետի համոզմամբ՝ միջազգային հարաբերություններում որեւէ մեկը մյուսին չի հռչակել «ոստիկան», դա քարոզչության մաս է, եւ «միջազգային հարաբերությունների հենց այս քաոտիկ վիճակն է ստիպում, որ ինչ- որ պետություն իր վրա պատասխանատվություն վերցնի»: