ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել բոլորը

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի ծննդյան օրը «Հանրային դիվանագիտության» դպրոցում

 

Ապրիլի 6-ին Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի ծննդյան օրն էր։ «Հանրային դիվանագիտություն» ՀԿ-ում ձևավորված ավանդույթի համաձայն՝ կազմակերպության թիմն անակնկալ մատուցեց «Հանրային դիվանագիտություն» դպրոցի դասախոս Արման Նավասարդյանին։  Եթե թիմի մյուս անդամների պարագայում բոլորի ծննդյան ամսաթվերը հայտնի են, ապա Նավասարդյանի դեպքում ստիպված էինք դիմել լրագրողական հետաքննության։

Բանն այն է, որ Արման Նավասարդյանի ծննդյան օրը հնարավոր չէ գտնել ո՛չ Վիքիպեդիայում,  ո՛չ ֆեյսբուքյան էջում։ Նրա ընկերների, գործընկերների եւ դպրոցի դասախոսական կազմի շնորհիվ, ի վերջո, ծննդյան ամսաթիվն իմացանք հենց նույն օրը՝ ապրիլի 6-ին։ Անակնկալը ստացվեց։