ԴԱՍԱԽՈՍՆԵՐ

Տեսնել բոլորը

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

 Ծնվել է 1939 թվականին, Երևանում: Գերազանցության դիպլոմներով ավարտել է Խորհրդային միության ԱԳՆ-ի Դիվանագիտական ակադեմիան և նույն ակադեմիայի Դիվանագիտական ղեկավար կադրերի ֆակուլտետը: Երկար տարիներ աշխատել է ԽՍՀՄ արտգործնախարարության կենտրոնական ապարատում և արտասահմանյան ներկայացուցչություններում:

 

Հայաստանի անկախությունից հետո եղել է արտաքին գործերի փոխնախարար: Գլխավորել է Հայաստանի պատվիրակությունը ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ի՝ Վիեննայում գործող բոլոր միջազգային կազմակերպություններում: Եղել է Հայաստանի դեսպանը Ավստրիայում, Հունգարիայում և Լիբանանում:

 

Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան: Ներկայում Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի Համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչն է: Տիրապետում է ռուսերենի, ֆրանսերենի և անգլերենի:

 

Ամուսնացած է, ունի երկու որդի և հինգ թոռ:

 

 

Սուսաննա Ալեքսանյան

ՍՈՒՍԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

 

1979թ. ավարտել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից Կինոդերասանի ժողստուդիան՝ Կինոյի և դրամատիկ թատրոնի դերասանի մասնագիտությամբ:

1986թ. ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի Կուլտուրայի ֆակուլտետի Ռեժիսորական բաժինը:

2012 թվականից առայսօր աշխատում է ԵՊՀ «Մասս մեդիա» գիտակրթական կենտրոնում՝ դասավանդելով Խոսքի մշակույթ և տեխնիկա:

2006թ. հիմնել է Հեռուստառադիոհաղորդավարների դպրոցը, որտեղ դասավանդում է Խոսքի մշակույթ, շփման մշակույթ և իմիջ:

2003-2004 թթ. աշխատել է Հայաստանի Հանրային հեռուստատեսությունում և Հանրային ռադիոյում՝ որպես Խոսքի մշակույթի մասնագետ: Այս և հետագա տարիներին աշխատել է նաև «Ռադիո Վան» և «Ռադիո FM» ռադիոկայաններում: «Ինտերնյուզ» միջազգային կազմակերպությունում կարդացել է հեռուստատեսային խոսքի մշակույթի վերաբերյալ դասախոսություններ: Դասախոսություններ է կարդացել նաև ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայում:

1996-1998 թթ. աշխատել է «ԱՐ» հեռուստաընկերությունում՝  որպես ռեժիսոր, այնուհետև պայմանագրային հիմունքներով՝ որպես խոսքի մշակույթի մասնագետ:

1990-1994 թթ. աշխատել է Էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջում՝ որպես մենեջեր-ռեժիսոր, նաև դասավանդել է դերասանի վարպետություն:

1987- 1990թթ. աշխատել է Հանրապետական Երիտասարդական կենտրոնում՝ որպես ռեժիսոր:

 

 

 Էդուարդ Այանյան

ԷԴՈՒԱՐԴ ԱՅԱՆՅԱՆ

 

Ծնվել է 1971 թվականի հունիսի 5-ին, Երևանում:

1987-1992 թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետում՝ «Միկրոէլեկտրոնային և կիսահաղորդիչ սարքեր» մասնագիտությամբ:

1993-1995 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ որպես դասակի հրամանատար:

1996-1998 թթ. աշխատել  է «Շարմ Հոլդինգ» ընկերությունում՝ որպես հեռուստատեսային ծրագրերի, գովազդային հոլովակների, ֆիլմերի սցենարիստ: Զբաղվել է մշակութային եւ սոցիալական ծրագրերի մշակմամբ:

«Մեր բակը», «Մեր բակը-2» և «Մեր բակը-3» հայկական հայտնի ֆիլմերի սցենարի հեղինակներից է:

2000-2006 թթ. եղել է «Կրեատիվ» ընկերության ղեկավարը և համահիմնադիրը:

2005-2008 թթ. եղել է «Երևան» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ:

2009 - 2010 թթ. եղել է  «RBA» ամսագրի գլխավոր խմբագիր:

2010 թվականից՝  Հեղինակային խոսքի մարզիչ:

2011 - 2013 թթ. եղել է «Երևան» ամսագրի գլխավոր խմբագիրը և ՛՛Yerevan Productions՛՛ հրատարակչական տան տնօրենը: 2012-2015 թվականներին՝  ՛՛Yerevan Productions՛՛ ընկերության գործադիր տնօրեն:

2015 թվականից դասախոսում է Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցում՝ «Տնօրենների պրակտիկում» և « Ծրագիր հետնորդների համար» ծրագրերում:

 

 

Արթուր Ազարյան

ԱՐԹՈՒՐ ԱԶԱՐՅԱՆ

 

Ծնվել է 1959 թվականի փետրվարի 16-ին, Հայաստանում:

1976-1981 թթ.  սովորել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում:

2017 թվականից «Ճամփորդ» շաբաթաթերթի  խմբագիրն է:

2015-2016թթ. եղել է «Արարատ» հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծառայության գլխավոր խմբագիր:

2014-2015թթ. աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում՝ որպես «Ժամը» լրատվական ծառայության գլխավոր խմբագիր

2011-2014 թթ. եղել է  «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծառայության տնօրեն, «Ագրոլուր», «Էթնոլուր», «Տեխնոլուր», «Էկոլուր», «Տնտեսական լուրեր» հավելվածների ղեկավար:

2007-2011 թթ. աշխատել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում՝  որպես ստեղծագործական գծով տնօրեն, «Հրապարակ» հաղորդաշարի ղեկավար:

2003-2007թթ. եղել է «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծառայության տնօրեն:

2002-2003թթ. եղել է «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծառայության գլխավոր խմբագիր:

2001-2002 թթ. ղեկավարել է «Ապագայի տուն» մանկապատանեկան ՀԿ-ն:

2000-2001 թթ. եղել է «Միտք» հրատարակչատան գլխավոր խմբագիր: 1999-2000 թթ.՝ «Նորաթերթ» օրաթերթի գլխավոր խմբագրի տեղակալ:

1997-1999 թթ. եղել է «Շեմ» հրատարակչատան գլխավոր խմբագիր:

1996-1997 թվականներին՝ «Երևանյան օրեր» թերթի փոխխմբագիր:

1994- 1996 թթ.՝ «Շրջան» թերթի փոխխմբագիր:

1989-1994 թթ.՝ «Մունետիկ» շաբաթաթերթի գլխավոր խմբագրի տեղակալ:

1982-1988 թթ. եղել է «Ոզնի» երգիծական ամսագրի բաժնի վարիչ:

Հանրակրթական  դպրոցների «Քիմիա-9» և «Քիմիա-10» դասագրքերի խմբագիրն է: 2003 թվականի հունիսին մասնակցել է ԱՊՀ տարածքում գործող 480  հեռուստաընկերությունների լրատվական ծառայությունների ղեկավարների վերապատրաստմանը միտված Մոսկովյան «МИР НОВОСТЕЙ» ֆորումին: 2004 թվականի հունվարին մեկամսյա վերապատրաստման կուրսեր է անցել BBC-ում (Լոնդոն):

 

 

Վահագն Մելիքյան

ՎԱՀԱԳՆ ՄԵԼԻՔՅԱՆ

 

1984-1991 թթ. սովորել է է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբական բաժնում։

1993 թ. ավարտել է Եգիպտոսի դիվանագիտական ակադեմիայի հատուկ դասընթացը։

1991-1992 թթ. եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարության Հյուպատոսական վարչության ռեֆերենտ, ՀՀ արտաքին գործերի նախարարի օգնական:

1992 թ. եղել է  ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարության կցորդ։ 1992-1993 թվականներին՝ ՀՀ ԱԳՆ ներկայացուցչությունների բաժնի կցորդ։

1993 թ. ՀՀ ԱԳՆ ներկայացուցչությունների բաժնի երրորդ քարտուղար, ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչություն Արևելյան Եվրոպայի և Բալկանյան երկրների բաժնի երրորդ քարտուղար, երկրորդ քարտուղար։

1993-1996 թթ. եղել է Հունաստանում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար։

1996-1997 թվականներին՝ ՀՀ ԱԳՆ քարտուղարության պետ։

1997-2000 թթ. եղել է Գերմանիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար։

2000-2001 թվականներին՝  ՀՀ Պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնակատար։ 2001-2006-ին՝  ՀՀ Պետական արարողակարգի ծառայության ղեկավար։

2006 թ.  ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Արաբական  Միացյալ Ամիրայություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։

2007 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Քուվեյթի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աբու Դաբի)։

2007 թ.  ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Բահրեյնի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աբու Դաբի)։

2010 թ.  մարտի 29-ին, ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Քուվեյթի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:

2010 թ. հուլիսի 20-ին, ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Կատարի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աբու Դաբի) ։

2012 թ. մարտի 29-ին, ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Արաբական Միացյալ Ամիրայություններում և, համատեղության կարգով, Բահրեյնի Թագավորությունում և Կատարի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից։

2012 թ. ապրիլի 10-ին, ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Արգենտինյան Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։

2012 թ. հոկտեմբերի 20-ին, ՀՀ Նախագահի հրամանագրով, համատեղության կարգով նշանակվել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուենոս Այրես)։

2012 թ. հոկտեմբերի 20-ին, ՀՀ Նախագահի հրամանագրով, համատեղության կարգով նշանակվել է Պարագվայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուենոս Այրես)։

2014 թ. դեկտեմբերի 30-ին, ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Արգենտինայի Հանրապետությունում, Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, Պարագվայի Հանրապետությունում և Չիլիի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից։

2015 թ. մարտի 5-ին, ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ։