PARADIPLOMACY TV

Տեսնել բոլորը

PARADIPLOMACY օնլայն հեռուստատեսություն

 

«Հանրային դիվանագիտություն» բարեգործական հասարակական կազմակերպության խոշորագույն նախագծերից մեկը առցանց հեռուստատեսության հիմնումն էր: PARADIPLOMACY առցանց հեռուստատեսությունն իր առջև խնդիր է դրել անդրադառնալ կյանքի բոլոր ոլորտներին` քաղաքական, հասարակական, սոցիալական, մշակութային, տնտեսական, գիտական և այլն, խորքային վերլուծության ենթարկել վերոնշյալ ոլորտներում առկա այն բոլոր խնդիրները, որոնք առանցքային են ու գտնվում են հասարակության ուշադրության կենտրոնում, ինչպես նաև այս կամ այն կերպ ազդում են հասարակական կյանքի որակի վրա: 

www.paradiplomacy.tv կայքում կարող եք հետևել տարաբնույթ հեղինակային հաղորդումների, հեղինակային վերլուծական ֆիլմերի, օրվա լրատվական ամփոփումների, հեղինակայն էքսկլյուզիվ ռեպորտաժների, որոնք մատուցվում են պրոֆեսիոնալ լրագրողական թիմի, հեղինակ-վերլուծաբանների, առանձին ոլորտների նեղ մասնագետների կողմից: