ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ

Տեսնել բոլորը

“Communication & diplomacy” school

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

 

«Հանրային դիվանագիտություն» Բարեգործական հասարակական կազմակերպությունը hայտարարում նոր ընդունելություն “Communication & diplomacy” դպրոցի անվճար բաց դասընթացների համար: Դասընթացների մասնակցությունն ազատ է բոլոր ցանկացողների համար, ովքեր հետաքրքրված են հաղորդակցության նրբություններով և ցանկանում են տիրապետել շփվելու բարձրագույն արվեստին: Դպրոցի շրջանավարտները տիրապետելու են.

 

  • հանրային դիվանագիտության հիմունքներին
  • հաղորդակցության հմտություններին
  • խոսքի մշակույթին և վարպետությանը
  • մեդիագրագիտությանը
  • հոգեբանության հիմունքներին /վարքագծային վերլուծություն/
  • էթիկա-էսթետիկայի հիմունքներին

 

Դիմումների ընդունումը՝ փետրվարի 3-20-ը

Ընդունելությունը՝ փետրվարի 21, 22-ին

Սկիզբը՝ փետրվարի 27-ից

Տևողությունը՝ 4 ամիս

Դասընթացին մասնակցելու համար կարող են դիմել 19-32 տարեկան անձինք

 

Դասընթացները վարելու են,

  • Սուսաննա Ալեքսանյան/«Հեռուստա-ռադիոհաղորդավարների դպրոցի»-ի հիմնադիր, խոսքի վարպետության, խոսքի մշակույթի և էթիկայի, հաղորդակցության հմտությունների վարպետ
  • Արթուր Ազարյան/խմբագիր, թարգմանիչ, լրագրող, հրապարակախոս, հեռուստատեսային գործիչ (Կենտրոն Հ/Ը, Երկիր Մեդիա Հ/Ը, Արմենիա Թի-Վի Հ/Ը)
  • Էդուարդ Այանյան /խմբագիր, լրագրող, հրապարակախոս, սցենարիստ, RBA, Yerevan ամսագրերի ղեկավար, Yerevan Production հրատարակչատան տնօրեն, «Սկոլկովո» կառավարչական դպրոցի դասախոս, խոսքի վարպետության մասնագետ
  • Արման Նավասարդյան /արտակարգ և լիազոր դեսպան, ղեկավարել է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները Ավստրիայում և Հունգարիայում, Մերձավոր Արևելքում: Աշխատել է ԽՍՀՄ ԱԳՆ-ում և նրա դեսպանություններում/
  • Վահագն Մելիքյան /արտակարգ և լիազոր դեսպան, ղեկավարել է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները Արաբական Միացյալ Էմիրություններում, Քուվեյթի Պետությունում, Բահրեյնի Թագավորությունում, Քաթարի Պետությունում, Արգենտինայի Հանրապետությունում, Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, Պարագվայի Հանրապետությունում, Չիլիի Հանրապետությունում: Այժմ հանդիսանում է ՀՀ սփյուռքի փոխնախարար/
  • Արման Սուլեյմանյան /պրակտիկ լրագրության մասնագետ արևմտյան մեթոդաբանությամբ, մեդիա մենեջմենթի մասնագետ/
  • Տեղական և միջազգային փորձագետներ տարբեր ոլորտներից, ովքեր իրենց անհատական ծրագրով կանցկացնեն բաց դասեր մեր ուսանողների համար:

 

Դիմորդների՝ ռուսերեն ու անգլերեն լեզուների իմացությունը պարտադիր է:

 

 

Դիմումի ձևը կարող եք լրացնել Սարյան 24/5 հասցեում գտնվող «Հանրային դիվանագիտություն» Բարեգործական ՀԿ-ի ընդունարանում կամ ներբեռնել, լրացնել և ուղարկել [email protected] էլ. հասցեին:

 

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (+374) 11 55 00 06