Մեր մասին

«Հանրային Դիվանագիտություն» Բարեգործական հասարակական կազմակերպությունը ոչ կրոնական և ոչ նյութական այլ պահանջմունքներ բավարարելու նպատակով ստեղծված կամավոր հասարակական միավորում է: Այն գործում է օրինականության, կամավորության, իրավահավասարության, ինքնակառավարման և հրապարակայնության սկզբունքներով:


Մեր առաքելությունն է՝


● մարդկանց ավելի քաջատեղյակ դարձնել սոցիալական, դիվանագիտական, ինչպես նաև համատեղ երկկողմանի խնդիրներին, բարձրացնել հասարակության դերը և մասնակցությունը տարաբնույթ որոշումների կայացման գործում:
● փոխադարձ լսելի դարձնել հանրության և դիվանագիտական ղեկավար օղակների ձայնը, ձևավորել կարևոր խնդիրների շուրջ կարծիքների փոխանակման ու փոխըմբռնելի լուծումներ գտնելու հարթակ, ինչպես նաև փոխադարձ երկխոսության հնարավորություն ստեղծել հանրության և պետական ու մասնավոր կառույցների միջև:
● նպաստել քաղաքացիական հասարակության ժողովրդավարության զարգացմանը, երիտասարդության շրջանում հայրենասիության դաստիարակությանը և հանդուրժողականությանը: Ակտիվորեն մասնակցել մարդու իրավունքների հումանիտար, խաղաղության և անվտանգության խնդիրների գործին:
● նպաստել սոցիալական արդարության, ազատության, դեմոկրատիայի և խաղաղության հիմքերի ամրապնդմանը, համագործակցել միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների հետ՝ հանուն մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության:
● համախմբել մարդկանց, ովքեր ունեն դիվանագիտական կրթություն, զբաղվում են դիվանագիտությամբ և մարդկանց, ովքեր ցանկանում են դիվանագիտությամբ բարելավել աշխարհը:
● ունենալ առավել զբաղված, բարգավաճող և սոցիալական բարձր գիտակցությամբ հասարակություն:

 

Մեր գործունեության հիմնական ուղղություններն են՝


● մարդու իրավունքների պաշտպանության վերահսկողություն ու քաղաքացիական հասարակության պաշտպանություն,
● սոցիալական և դիվանագիտական կրթություն, ինչպես նաև տեղեկատվության ապահովում,
● դիվանագիտական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացում,
● հասարակությանը և պետական մարմիններին իրազեկում գալիք սերնդին սպառնացող հասարակական խնդիրների մասին,
● դիվանագիտական կրթության զարգացման և տարբեր ոլորտներում տարածման, տեղեկատվության հասանելիության խթանում,
● ունենալ ներդրում դպրոցներում դիվանագիտական կրթության գործում,
● նպաստել երիտասարդ սերնդի ներգրավվածությանը սոցիալական խնդիրների դիվանագիտական լուծումների գործում: