Գործընկերներ

  

 

Հիմնադրված 2015 թվականի ապրիլին, «Ալիք Մեդիա»-ն Թբիլիսիից գործող անկախ լրատվամիջոց է, որի նպատակն է լուսաբանել Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները: Գործելով առցանց տարածքում՝ «Ալիք Մեդիա»-ի նպատակն է հայերենով ներկայացնել արդի Վրաստանի քաղաքական, տնտեսական եւ մշակութային գործընթացները, լուսաբանել համայնքային միջոցառումներն ու  տարածաշրջանային զարգացումները: Վրաստանյան իրադարձությունների անաչառ լուսաբանման միջոցով «Ալիք մեդիա»-ն նպատակ ունի լինել տեղեկատվության վստահելի աղբյուր:

 

 

 

 

«Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2016 թվականի հունիսին: Ներգրավելով մասնագիտական տարբեր կողմնորոշումների և մտահորիզոնի տեր երիտասարդների, կազմակերպությունը հրապարակում և հանրայնացնում է նրանց տեսակետներն ու հարցադրումները տարբեր ոլորտներին առնչվող վերլուծությունների տեսքով: Ինչպես նաև կազմակերպում և իրականացնում է բազմաբնույթ միջոցառումներ երիտասարդների կրթվածության մակարդակը բարձրացնելու և վերլուծական դաշտի զարգացումը խթանելու համար:

 

 

 

 

 

«Հայ մարզային երիտասարդություն» ՀԿ-ն միավորում է կազմակերպության անդամների և աջակիցների ջանքերն ու ներուժը՝ Հայաստանի մարզերում հասարակական կյանքի ակտիվացման և զարգացման ուղղությամբ:  Ավելին, այն նպաստում է մարզերի երիտասարդների ներգրավվածությանը՝ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, ինչպես նաև բարձրաձայնում է մարզերում բնապահպանական խնդիրների մասին։

Կառույցի առաքելությունն է Հայաստանի բոլոր մարզերի երիտասարդների միջև ամրապնդել գործակցությունը, նրանց համար դառնալ ինքնադրսևորման միջոց, ինչպես նաև նախաձեռնել տարբեր միջոցառումներ, որոնց նպատակն է վերհանել մարզերի երիտասարդների խնդիրները եւ գտնել դրանց լուծման ուղիները։

 

 

 

  

«Civil Voice»-ը (Հասարակական ձայն) շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2014թ.-ին` նպատակ ունենալով նպաստելու էկոլոգիական, սոցիալական և քաղաքացիական հասարակության կայացման հիմնախնդիրների լուծմանը: Կազմակերպությունը կոչված է պահպանելու շրջակա միջավայրը՝ կանխելով մարդկանց, կենդանիների ու բույսերի գոյության համար նախատեսված բնական պաշարների ոչնչացումը: Կազմակերպությունը նպաստում է բնապահպանական և սոցիալական խնդիրների լուծման գործընթացում հասարակության ակտիվ մասնակցությանը: