ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ

Տեսնել բոլորը

Դպրոցի երրորդ սերունդի համար 3 ամսվա դասընթացներից հետո մեկնարկում է պրակտիկ շրջանը

 

 

 

«Դուք կարծո՞ւմ եք այդ մենք ենք ձեզ շատ բան տալիս, այդ ես եմ ձեզնից շատ բան ստանում, որի համար շատ շնորհակալ եմ»,- «Հանրային դիվանագիտության» դպրոցի շրջանավարտներին հավաստիացնում է Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:


Դպրոցի ավարտական արարողության ժամանակ շրջանավարտ Մհեր Մինասյանը վստահաբար ասում է՝ այս դպրոցում ստացած կրթությունս շատ մեծ ներդրում է իմ ապագայի համար:


«Այստեղ մթնոլորտն այնպիսինն է, որ հնարավոր է ամեն ինչ հաղթահարել, այստեղ բոլորս շատ բան հաղթահարել ենք ու հաղթահարման գլխավոր գրավականը եղել է մթնոլորտը, իսկ մթնոլորտի գլխավոր ապահովողը եղել եք դուք»,-դասախոսական կազմին եւ դպրոցի աշխատակազմին է խոսքն ուղղում շրջանավարտ Քրիստինե Սարգսյանը:


Ավարտական միջոցառման մանրամասները՝ տեսանյութում: